«Ժառանգությունը» բանագնացներ է ուղարկում տարբեր կուսակցություններ
«Հրապարակը» գրում է. «Չնայած հետընտրական հանրահավաքներին ու մարզեր այցելություններին` «Ժառանգության» բանագնացներն այս օրերին այցելում են տարբեր կուսակցությունների գրասենյակներ, անհատ անձանց և քննարկում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը: Ընդ որում, քննարկումներ գնում են ինչպես համախոհների, այնպես էլ տրամագծորեն տարբեր հայացքներ կրող ուժերի ու անհատների հետ: «Ժառանգությունը» գիտակցում է, որ ժամանակը կարճ է` ընդամենը 10 օրվա ընթացքում պետք է կազմել բոլորի համար ընդունելի ցուցակ, որ ինչքան հնարավոր է` մեծ դաշինք ձևավորվի»: