Սերգեյ Լավրով. Մոսկվան Ասադին հեռանալու առաջարկ չի անի
Ռուսաստանը չի պատրաստվում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հեռանալու առաջարկ անել: Այս մասին «ԲիԲիՍի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նշել, թե «ռեժիմների փոփոխության խաղերում իր երկիրը ներգրավված չէ»:
«Մենք դեմ ենք պետությունների ներքին հակամարտություններին միջամտելուն: Մեր այս դիրքորոշումը չպետք է զարմացնի որևէ մեկին: Եթե ցանկանում եք, ապա դա մեր սկզբունքն է: Գործնականում Ասադը չի էլ պատրաստվում հեռանալ», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք, սիրիական ընդդիմությունը իշխանությունների հետ բանակցությունների սկսման նախապայման է առաջադրել Ասադի հրաժարականը: Սերգեյ Լավրովը, մինչդեռ, հայտարարել է, թե բանակցությունների համար չպետք է նախապայմաններ դրվեն:
«Մենք դեմ ենք բռնությունների դադարեցման և երկխոսության մեկնարկի համար ցանկացած նախապայմաններին, քանի որ կարծում ենք` առաջնային է հանդիսանում մարդկանց կյանքերի փրկությունը: Եթե ուրիշները պնդում են, թե ցանկացած գործողությունից առաջ նախ անհրաժեշտ է հեռացնել Ասադին, ապա նրանք այլ առաջնահերթություններ ունեն», - ասել է Լավրովը:
2011թ-ի մարտից ընթացող սիրիական հակամարտության զոհերի թիվն հասել է 70 հազարի: Սիրիական կառավարական զորքերի և զինված ապստամբական խմբավորումների միջև երկրի ողջ տարածքով ընթացիկ մարտերի հետևանքով Սիրիայի մոտ կես միլիոն քաղաքացի փախստական է դարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան