Եգիպտական դատարանը 21 մահվան դատավճիռ է կայացրել «ֆուտբոլային գործով»
Եգիպտական դատարանը 21 մահվան դատավճիռ է կայացրել Պորտ Սաիդում արձանագրված անկարգությունների գործով: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը: Եվս 5-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Հունվարի 25-ի անկարգությունների արդյունքում, որոնք կազմակերպվել էին իսլամական կառավարության հակառակորդների կողմից, զոհվել է 50 մարդ: Ավելի քան 500-ը վիրավորվել են: Պորտ Սաիդում անկարգությունների պատճառը մահվան դատավճիռն էր` ընդդեմ ֆուտբոլային ֆանատների, որոնք զանգվածային անկարգություններ էին հրահրել մարզադաշտում 2012 թ. փետրվարին:
Պորտ Սաիդի մարզադաշտում անկարգությունների հետևանքով զոհվել է 74 մարդ, մի քանի հարյուրը տարբեր վնասվածքներ են ստացել: Մեղադրյալի աթոռին հայտնվել է 73 մարդ` Պորտ Սաիդի «Ալ Մասրի» թիմի երկրպագուները, ովքեր մասնակցել են անկարգություններին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ, ովքեր թույլատրել էին, որ անկարգություններ հրահրվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին