Մեկդարյա եկեղեցին երբևէ չի վերանորոգվել
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ` Սյունիզի մարզի Սևաքար գյուղի եկեղեցու փլուզման վերաբերյալ:
«Այսօր ժամը 14.20-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սևաքար գյուղի եկեղեցու /պետ. ցուցիչ. 8.87.2./ հարավային պատը /մինչև աջ ավանդատունը/, արևմտյան պատը՝ 2/3 –ով, արևմտյան թաղակիր կամարն ամբողջությամբ: Եռանավ եկեղեցու կենտրոնական ու աջ նավերի վրա գտնվող տանիքը ևս փլվել է մինչև ավանդատունը ու խորանը: Եկեղեցու ձախ նավն ու տանիքը կանգուն են: Սրբատեղին կառուցվել է նախորդ դարում և երբևէ նորոգման չի ենթարկվել: Լուրջ վնաս եկեղեցուն հասցվել էր 1936-1937 թթ. երկրաշարժերի ժամանակ:
Դեպքի վայրում աշխատում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության և ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները»,-ասված է հայտարարության մեջ:
ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ դեպքի վայր մեկնած արզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ փլուզվել են 1901 թ. կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցու պատերը՝ 330 քմ և տանիքը՝ 270 քմ, ինչից մասմաբ վնասվել է Պ.Սահակյանին պատկանող տան դարբասը և ցանկապատը (6 գմ): Փրկարարները կատարել են տարածքի սահմանազատման աշխատանքներ:
Ավելի վաղ Panorama.am-ն անդրադարձել էր եկեղեցու փլուզմանը, զրուցել Սևաքարի գյուղապետի հետ:
Եկեղեցու ճաքը վերանորոգելու համար գյուղապետը դիմել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, Սյունյանց թեմին: «Ասում են ձեր գյուղում մի փողատեր մարդ ճարի, թող սարքի: Ման եմ եկել մի հատ հարուստ մարդ չեմ ճարել»- հուսահատված ասել էր գյուղապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին