Լիոնում ցուցադրվել է «Սումգայիթ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմը
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի Լիոնի մասնաճյուղի և Վիլյորբանի Հայ Մշակույթի տան նախաձեռնությամբ և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ մարտի 6-ին տեղի է ունեցել Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին և Արցախյան շարժմանը նվիրված երեկո։
Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառումն սկսվել է Մարինա Գրիգորյանի հեղինակած «Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո բեմ է հրավիրվել սումգայիթյան ջարդերից հրաշքով փրկված Պավել Տրդատովը, ով հրավիրյալներին ներկայացրել է ականատեսի իր վկայություններն այն մասին, թե ինչպես են իր հարազատներն ութ ժամ շարունակ պաշտպանվել ադրբեջանական հրոսակախմբերից` մի քանի տասնյակ հանցագործների հետ անհավասար կռվում զոհվելուց առաջ։
Այնուհետև սումգայիթյան ողբերգության, բայց նաև` Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդը, ապա ծավալվել է քննարկումներ, որոնց ընթացքում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը պատասխանել է միջոցառմանը ներկա ֆրանսիացի լրագրողների, հասարակական-քաղաքական շրջանակների և Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան