Սահմանադրական դատարանի մոտ պահանջելու ենք վավերացնել նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը. Խուրշուդյան
«Վաղը առավոտյան ժամը 10:00-ին գնալու ենք Սահմանադրական դատարանի մոտ՝ պահանջելու վավերացնել նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը», -այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով, վերջին հնարավորությունն են իրենք տալիս Սահմանադրական դատարանին՝ իրենց ներկայացրած հայցադիմումի մասով արդար վճիռ կայացնելու համար:
Անդրադառնալով նախագահի ընտրություններում մյիջազգային դիտորդների գնահատականներին, Խուրշուդյանն ասաց, որ նրանք ևս ընտրությունները համարել են անվստահելի: «Մենք այդ ընտրությունները համարում ենք կեղծված: Մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը, ընտրել ենք մեր նախագահին, և այդ մարդը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները