Գործող նախագահը կանգնած է Ձեր դիմաց. Տիգրան Խզմալյան
«Քաղաքներում և գյուղերում մենք ենք հաղթել բոլորով միասին: Հայրաքաղաք Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Երևանում մենք ենք հաղթել»,- այսօր Ազատության հրապարակում մեկնարկած հանրաահավաքում հայտարարեց Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այս պայքարը համազգային է և իրենց հետ է Սարդարապատ նախաձեռնող խումբը: Մարտիրոսյանը այնուհետև հաթակը տրամադրեց նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանին:
«Գործող նախագահը կանգնած է Ձեր դիմաց,- մատնանշելով Րաֆֆի Հովհաննիսյանին հայտարարեց Խզմալյանը, նախագահ չեն դառնում կեղծելով:- Այս պայքարը Րաֆֆու և Սերժի պայքար չէ: Իրենք համոզված էին, որ մենք ստրուկ ենք դարձել, բայց իրենք չարաչար սխալվում են՝ մենք ստրուկ չենք»:
Նրա խոսքով, այս պայքարը չի կարելի թողնել միայն Րաֆֆիի ուսերին, սա մեր պայքարն է, պետք է գործել:
«Պետք է անմիջապես օրենսդիր ու դատական թևերին հարված հասցնել: Եթե ազգային ժողով կոչված մկների ժողովից դուրս գա հենց հիմա իրեն ընդդիմադիր ուժը, եթե այնտեղից դուրս գա ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, Ժառանգությունը կմնա միայն մկների ժողովը», -հայտարարեց Խզմալյանը՝ առաջարկելով Ազատության հրապարակում այլընտրանքային իշխանություն ձևավորել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները