Թոշակառուների բարեկեցության սանդղակում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է
Համաձայն թոշակառուների բարեկեցության`Ֆրանսիական Natixis ինվեստիցիոն բանկի կողմից սահմանաված համաշխարհային սանդղակի` 2013 թ-ի տվյալներով Հայաստանը 150 երկրների շարքում զբաղեցնում է 80-րդ տեղը և այդ ցուցանիշով առաջատարն է Հարավային Կովկասի երկրների մեջ: Սանդղակը հրապարակվել է բանկի պաշտոնական կայքում:
Սանդղակում Ադրբեջանը գրավել է 93-րդ, իսկ Վրաստանը 89-րդ տերը: Նշենք, որ թոշակառուների բարեկեցության սանդղակը ցույց է տալիս, թե որքանով են լավ ապրում թոշկառուները 150 երկրներում:
Հետազոտությունը հիմնված է առողջության, նյութական բարեկեցության, ֆինանսների և այլ չափանիշների վրա: Սանդղակի առաջին տասնյակում ներառվել են Նորվեգիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Դանիան, Գերմանիան, և Ֆրանսիան:
Սանդղակը եզրափակում են Աֆղանստանը, Մալին, Լիբերիան, Սիերա Լիոնեն, Կոմորյան կղզիները, Կոնգոի դեմոկրատական հանրապետությունը, Զիմբաբվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին