
Արզումանյան. Ափսոսանքով ենք արձանագրում Րաֆֆի Հովհաննիսյանի` հանդիպելու հրավերը մերժելը
Panorama.am-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից փորձեց պարզել` արդյոք Սերժ Սարգսյանը նախատեսո՞ւմ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Panorama.am-Պարո՛ն Արզումանյան, արդյո՞ք Հանրապետության նախագահը ծրագրում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Արզումանյան.-Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները: