Ինչպես նիհարել ջրի օգնությամբ
Ջրի ճիշտ օգտագործումը թույլ է տալիս կարգավորել նյութափոխանակությունը և կորցնել ավելորդ քաշը: Այս մասին հայտնում է ֆիտնես մարզիչ Ալեքսանդր Ռուդնիցկին: Նրա խոսքերով, եթե ջուրը ժամանակին և լիարժեք օգտագործվի, ապա առողջության և քաշի խնդիրը ինքնուրույն կլուծվի:
Ինչպես նշել է Ռուդնիցկին, կարևոր է օգտագործել միայն մաքուր, ոչ գազավորված և հանքային ջուր, նույնիսկ թեյը և սուրճը օրգանիզմը ընկալում է որպես ուտելիք: «Օրգանիզմը միայն ջրի կարիք ունի և ինքնամաքրվում է միայն ջրով»,- Mignews.com-ի փոխանցմամբ` պարզաբանել է մարզիչը:
Փորձագետների խոսքերով, որպեսզի իմանանք, թե օրական քանի միլիլիտր ջուր է հարկավոր մարդուն, ապա պետք է քաշը բազմապատկել երեսունով: Օրինակ, եթե մարդը կշռում է 100 կգ, ապա անհրաժեշտ է օգտագործել օրական 3 լիտր ջուր` չհաշված թեյը, հյութերը և սուրճը:
Նշվել է նաև, որ օրգանիզմում ջրի պակասությունը առաջացնում է ջրահեռացման դանդաղեցում, որը արտահայտվում է ցելյուլիտի տեսքով, այն դեպքում, երբ ջրի առատությունը, ընդհակառակը, «չորացնում» է մարմինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու