Ֆրեյզեր. Լոնդոնը կշարունակի աջակցել Երևանին` եվրաինտեգրման գործընթացում
«Ես ունեցել եմ շատ հետաքրքիր քննարկումներ ՀՀ նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ և գոհ եմ այդ հանդիպման արդյունքներից»,-ասուլիսի ժամանակ ասաց Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը: Նրա խոսքով՝ Երևանում քննարկվել են երեք թեմա. առաջինը՝ երկկորղմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ նաև տնտեսական ոլորտում, մյուսը Հայաստանի քայլերն են Եվրամիության հետ և երրորդը՝ տարածաշրջանային հարցերը՝ ներառյալ Ղարաբաղյան հիմնահարց: Դիվանագետը նշեց, որ բրիտանական կողմը շահագրգրված էզարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, և առավելապես՝ տնտեսական ոլորտում:
«Հայաստանի նախագահը և վարչապետը որպես գերակայություն նշել են տնտեսության ոլորտները, մասնավորապես՝ համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում: Մենք կցանկանանք նման հարաբերությունների զարգացում», - ասաց նա: Բրիտանացի պաշտոնյայի խոսքով՝ բրիտանական տարբեր ընկերություններ հետաքրքրված են հայկական շուկայով, մասնավորապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան կարևորում է Հայաստանում հասարակական գործընթացների թափանցիկությանը` նշելով, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Երևանին` եվրաինտեգրման գործընթացում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա