Ն. Դարբինյան. Օրգանական մեղվապահությունը նոր հնարավորություն է Հայաստանի համար
Օրգանական մեղվապահությունը և մեղվաբուծությունը ունի լայն հեռանկարներ տեղական ու միջազգային շուկայում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Էկոգլոբ» օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի սերտիֆիկացնող մարմնի գլխավոր տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Դարբինյանը:
Նրա դիտարկմամբ, օրգանական մեղվամթերքի պահանջարկը միջազգային շուկայում բարձր է և այժմ ճիշտ ժամանակն է նախաձեռնել Հայաստանում օրգանական մեղրի և մեղամթերքի, ինչպես նաև մեղվաբուծության զարգացման համար անհրաժեշտ քայլեր:
«Օրգանական մեղվապահությունը նոր հնարավորություն է Հայաստանի համար, որը կխթանի մեղվապահության զարգացմանը Հայաստանում, նոր շուկաներ ձեռք կբերենք արտերկրում»,- համոզված է նա:
Ն. Դարբինյանի խոսքով, Հայաստանը որդեգրել է օրգանական արտադրությունը որպես իր գյուղի և ագրոբիզնեսի զարգացման կարևոր ուղղություն: Այս ոլորտը ենթադրում է կայուն գյուղատնտեսության` կանաչ տեխնոլոգիաների կիրառում, ինչպես նաև պարտադիր սերտեֆիլացում: Նա նշեց, որ Հայաստանն ունի օրգանական մեղվապահության փորձ և այժմ մի քանի մեղվապահներ ու ընկերություններ արդեն հաջողությամբ արտադրում են: Հայկական օրգանական մեղվամթեքրի համար այսօր բացի տեղականից մատչելի են և ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, ՌԴ, արաբական շուկաները:
Մեղվաբույծների ազգային միության նախագահ, հանրայի խորհրդի անդամ Թելման Նազարյանն ասաց, որ խորհրդային միության վերջում Հայաստանում կար 300 հազար մեղվաընտանիք, իսկ այժմ` 200 հազար: Ըստ նրա, այժմ մշակում են 2013-2020 թթ. մեղվաբուծության զարգացման հայեցակարգ: «Առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունենք»,- ընդգծեց նա` մատնանշելով մեղվափեթակների պակաս, որի լուծման համար պատրաստվելու են պերելիտից փեթակներ, նաև` մեղուները պետք է բուժվեն ոչ թե քիմիայով, այլ բուժման այլ տեսակներ կան, որն էլ հենց կապահովի օրգանապես մեղրի ու մեղվամթերքի արտադրմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան