Քուվեյթում Իրանի դեսպանությունը պնդում է, որ Ահմադինեժադի և Չավեսի մոր նկարը կեղծ է (լուսանկարներ)
Քուվեյթում Իրանի դեսպանությունը պնդում է, որ Ահմադինեժադի և Չավեսի մոր նկարը կեղծ է:
Այդ մասին նշված է իրանական «ասիրիան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն հաղորդագրության՝ Քուվեյթում ԻԻՀ դեսպանությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ նշելով, որ Մահմուդ Ահմադինեժադի և Հուգո Չավեսի մոր նկարը կեղծ է, իրական նկարը Ահմադինեժադի և Ալբարադեի նկարն է:
Իրանական աղբյուրը հավելում է, որ Քուվեյթում Իրանի դեսպանության տրամադրած նկարում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նախկին գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալբարադեին է, սակայն վերջինիս իսկական նկարը ոչ թե Ահմադինեժադի, այլ Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի և Ալբարադեիի հին նկարներից է վերցված:
Ըստ «Ասրիրան»-ի՝ «Դեյլի Թելեգրաֆ», «Ռոյթերզ» և «Ֆրանս Փրեսս» լրատվական գործակալությունները նշել են, թե Ահմադինեժադի և Չավեսի մոր նկարն իրենց տրամադրել է Վենեսուելայի նախագահի մամլո ծառայությունը:
Նշենք, որ վերոնշյալ նկարի թողարկումից հետ ԻԻՀ Մեջլիսի մի շարք պատգամավորներ քննադատեցին Մ.Ահմադինեժադին, նշելով, որ դա հակասում է իսլամական նորմերին:
Իրանական «խաբարօնլայն.իռ» կայքի հաղորդմամբ՝ Իսֆահանի իմամ ջոմե Մոհամմադ Նաղին էլ նշել է, որ Ահմադինեժադի և Չավեսի մոր ձեռք սեղմումը հարամ է համարվում:
Նախորդող տեղեկատվություն՝
Մահմուդ Ահմադինեժադը Ուգո Չավեսի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով մեկնել է Վենեսուելա
Մահմուդ Ահմադինեժադ. Հուգո Չավեսը Հիսուս Քրիստոսի ուղեկցությամբ կվերադառնա և կօգնի մարդկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում