Տիկին Փոստանջյան, զանգը հնչում է, լռեք. ՍԴ նախագահը հարթում է Մուկուչյան-Փոստանջյան վեճը
Այսօր Սահմանադրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած դիմումի դեռևս ընթացող քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը անտեսեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցը և ասաց, որ ինքը կպատասխանի ոչ թե այդ հարցին, այլ մյուս հարցին: «Ես եմ որոշում, թե որ հարցը երբ տալ»,- նկատեց Մուկուչյանը և կրկնեց հարցը, որին այդպես էլ Զարուհի Փոստանջյանը չպատասխանեց:
Փոխարենը, տիկին Փոստանջյանը նախընտրեց խոսել նախագահի ընտրությունենրի քվեարկության օրը ԿԸՀ պաշտոնական կայքէջի «խափանման» մասին: «Այդ օրը չգիտես ինչի ԿԸՀ-ի կայքը խափանվեց ու իրենց հայտնի պատճառներով տվյալները փոխվեցին», -սկսեց Փոստանջյանը: Սակայն Մուկուչյանն իր հերթին հայտարարեց, որ եթե Փոստանջյանը խոսում է «զեղծարարության մասին» ապա ինքն էլ կխոսի իրենց «զեղծարարության մասին»:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը սկսեց բարձր խոսել, ինչը բարկացրեց ՍԴ նախագահին և վերջինը խփեց զանգին ու հանձնարարեց չխոսել այն ժամանակ, երբ զանգը հնչում է: «Տիկին Փոստանջյան, երբ զանգը հնչում է, լռեք», -հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Տիգրան Մուկուչյանը նախընտրեց հարցեր չտալ ու չլսել Զարուհի Փոստանջյանի պատասխանները և զբաղեցրեց իր տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները