Ա. Բաղդասարյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալությունը կհանգեցնի բնապահապանական խնդիրների
Անդրադառնալով Սյունիքի մարզի արոտավայրերից Իրանի Իսլամական Հանրապետությանը նշանակալի չափով հողատարածքներ վարձակալության տալու խնդրին` «Առավոտ»-ը զրուցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանի հետ: «Ինչ վերաբերում է արոտավայրերի վարձակալական հիմունքներով տրամադրելու նախաձեռությանը, ապա պետք է նշեմ, որ խոսք է գնում մանր եղջերավոր կենդանիների արածեցման մասին, որը հղի է կանխատեսելի հեռանկարային և երկարաժամկետ բացասական հետևանքներով: Առաջին հերթին պետք է նկատել, որ համաձայն պաշտոնական տվյալների` մարզում 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ բուծվել է 52.5 հազար գլուխ խոշոր և 86.3 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի:
Անասնաբուծության զարգացման և վերջին տարիների ընթացքում մարզում անասնագլխաքանակի աճի միտումների հիման վրա հնարավոր է հստակ կանխորոշել առաջիկա 10 տարիների ընթացքում մարզում անասնագլխաքանակի աճի տեմպերը, ինչը միտված է երկրի պարենային անվտանգությհան ապահովման ռազմավարության իրականացմանը: Բացի այդ, մարզի մի հատվածի չօգտագործվող արոտավայրերը, որպես այլընտրանքային արոտավայրեր, հնարավոր է օգտագործել նաև Վայոց ձորի և հանրապետության ինտենսիվ երկրագործության տարածաշրջանի անասնագլխաքանակի արածեցման համար: Իսկ նախաձեռնության իրագործումը նախևառաջ կհանգեցնի մարզի արոտավայրերի գերծանրաբեռնվածության առաջացմանը, իմ կողմից նշված բացառիկ բուսատեսակների վերացմանը և ի վերջո բնապահպանական իրավիճակի վատթարացման վտանգի»,-ասել է Ա. Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան