Իրավունք 18:31 12/03/2013

ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն մտադիր են հետ կանչել իրենց անդամներին Էթիկայի հանձնաժողովից. Դեմ չէ նաև ԲՀԿ-ն

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը քննարկում է ԱԺ Էթիկայի հանձնաժողովից իր ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանին հետ կանչելու մասին հարցը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդ որոշումը բացատրեց նրանով, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի վերջին փոփոխություններով քաղաքացիական վերահսկողության կորուստ տեղի ունեցավ:

«Եթե կար մի մարմին, որտեղ քաղաքացին կարող էր դիմում գրել, բողոք ներկայացնել պատգամավորների էթիկայի հետ կապված դեպքերի մասին, կարող էր լինել վերահսկողություն, ապա այդ մարմինն այսօր չկա», -հավելեց Արամ Մանուկյանը:

Այդպիսի մտադրություն ունի նաև ԱԺ Հ. Յ. Դաշնակցություն խմբակցությունը, ինչի մասին հաստատեց նաև խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, սակայն քննարկման արդյունքներից մանրամասներ չփոխանցեց:

ԱԺ Էթիկայի հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Թևան Պողոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունում Էթիկայի հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին քննարկում չի կայացել: «Եթե դա լինի համատեղ որոշում բոլոր ընդդիմադիր խմբակցությունների ներսում, ինձ թվում է կարելի է այդ քայլին գնալ: Բայց ընդհանրապես, նիստերին չմասնակցելու գաղափարը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ, այնուամենայնիվ, այդ հանձնաժողովը թույլ է տալիս քննել այնպիսի հարցեր, այնպիսի խախտումներ, որոնք տեղի են ունենում ու հանձնաժողովում լուծումներ ստանում», -հավելեց Պողոսյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամի խոսքով, հնարավոր է հանձնաժողովի աշխատանքները սկզբում թույլ լինեն, բայց ամեն ինչ առջևում է: «Երկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից, և ես ուրախ եմ, որ ունենք այնպիսի դեպքեր, որտեղ քննվել են Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի հարցը: Կա մեծ խնդիր էթիկայի հանդեպ, որը ինձ թվում է կբերի պատգամավորների շրջանում իրենց դիրքի, դերի պահվածքի ավելի բարձր գիտակցման: Էթիկայի հանձնաժողովը, միգուցե ոչ հարյուր տոկոսանոց, բայց փորձում է իր գործը կատարել», -լրացրեց Պողոսյանը: Այնուամենայնիվ, «Ժառանգության» ներկայացուցիչը կարծում է, որ եթե ընդդիմադիր խմբակցությունների միջև Էթիկայի հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու պայմանավորվածություն կայանա, ապա դա որոշ իմաստ կունենա: «Իսկ եթե առանձին դուրս գալու խնդիր լինի, ապա ինձ թվում է ադեկվատ չի լինի», -հավելեց ընդդիմադիր խորհրդարանականը:

Էթիկայի հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելուն դեմ չէ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: «Եթե Էթիկայի հանձնաժողովը փորձ արվի վերածել քաղաքական մահակի, քաղաքական գործիքի, ապա «Բարգավաճ Հայաստան»-ը կքննարկի այդ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու նպատակահարմարության հարցը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը` միևնույն ժամանակ նշելով, որ մինչ այս պահը նման հարց չի քննարկվել իրենց խմբակցությունում: 

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ ԲՀԿ-ն չի բացառում Էթիկայի հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելը, տիկին Զոհրաբյանն ասաց, որ եթե հանձնաժողովը շարունակի նման աշխատաոճը, ապա խմբակցությունը կքննարկի այդ հարցը: «Եթե փորձ արվի Էթիկայի հանձնաժողովին օժտել գերլիազորություններով, ինչի փորձը այս պահին արվում է անհեթեթագույն նախագծերով ու փոփոխություններով, ապա մենք կքննարկենք այդ հարցը», -հավելեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Էթիկայի հանձնաժողովի անդամներն են Հանրապետական խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը (Հանձնաժողովի նախագահ), ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀԿ-ից Կորյուն Նահապետյանը, ԲՀԿ-ից Վահան Բաբայանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից Վահան Հովհաննեսյանը և Ժառանգությունից Թևան Պողոսյանը:

«ԱԺ կանոնակարգ-օրենքի» համաձայն, ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կազմավորվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում` խմբակցությունների ներկայացմամբ: Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատում է, ինչպես նաև նախագահին և նրա տեղակալին նշանակում է ԱԺ նախագահը:

Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենաշատ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին, այս դեպքում` «Հայ ազգային կոնգրես» և Հանրապետական խմբակցություններին:
Նախորդ տարի ամռանը ձևավորված Էթիկայի հանձնաժողովը նախ ղեկավարել է Հանրապետական խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը, իսկ աշնանային նստաշրջանում` Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}