ԱԻ նախարար. Ուսումնավարժությունները հաճախակի կլինեն (Լուսանկարներ)
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կողմից այսօր Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ուսումնական 3-րդ մասնաշենքում անցկացվեց «Հրդեհաշիջումը և փրկարարական աշխատանքների իրականացումն ուսումնական հաստատություններում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը: Միջոցառման նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակներում ազդարարման և տարհանման գործընթացների իրականացման հմտությունները, բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները, ներդաշնակել արձագանքով ուժերի գործողությունները:
Ուսումնական վարժությանը մասնակցեցին Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախաոսական կազմն ու ուսանողները, փրկարարների 1 մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման հերթափահ խումբը, հրշեջներ, ոստիկանության կարգախմբեր և ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության պարամեդիկական խումբը:
Ըտս սցենարի՝ մասնաշենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել հրդեհ՝ 100 քառակուսի մետր մակերեսով: Կային 6 «տուժածներ»՝ տարբեր ասիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով: Տարհանվել է թվով 1274 ուսանողներին և դասախոսական կազմին: Ընդհանուր առմամբ վարժանքը տևեց շուրջ 20 րոպե:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով հետևում էր ուսումնական վարժանքին, դրական գնահատեց ներգրավված բոլոր ստորաբաժանումների աշխատանքը և կարևորեց նման նանխարգելիչ և ուսումնական միջոցառումների անցկացումը նաև այլ բուհերում:
«Կարծում եմ, որ ավելի հաճախ պետք է անցկացնենք ուսումնավարժանքները և ոչ միայն ուսումնական հաստատություններում, դպրոցներում: Նման միջոցառման հիմնական նպատակներից է, որ արտակարգ իրավիճակներում ուսանողներն ու աշակերտները խուճապի չմատնվեն, չխանգարեն փրկարարներին և այլ մասնագետներին կատարել իրենց գործը», - ասաց նախարարը, նշելով, որ նման ուսումնավարժանքները միջազգային կազմակերպությունների պահանջ է և կանցկացվեն նաև բոլոր այն վայրերում, որոնք մարդաշատ են:
«Մենք ընդհանուր առմամբ գտնում ենք, որ նման միջոցառումներ պետք է անցկացնենք ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլ նաև՝ մեծ հիմնարկներում, որտեղ կա ազգաբնակչության կուտակում: Այս վարժանքներն արվում են հակաճգնաժամային կենտրոնի հետ միասին: Բացթողումներն ու թերությունները կքնարկվեն և կվերացվեն», - նշեց նախարարը:
Արմեն Երիցյանը կարևորեց նման ուսումնավարժանքների անցկացումը նաև Հայաստանի սահմանամերձ համայնքներում: «Մենք արդեն մի քանի վարժանք անցկացրել ենք սահմանամերձ և հեռու շրջաններում: Ես դա շատ եմ կարևորում, քանի որ Երևանում կենտրոնացած են համապատասան գերատեսչությունները և ավելի հեշտ է արձագանքնել արտակարգ իրավիճակներին, քան մարզերում: Մենք լուրջ խնդիրներ ենք ունենում, մինչև այդ ծանր մեքենան հանսում է հեռավոր այդ համայնքներ: Հիմա մենք փորձում ենք հրշեչ – փրկարարական ջոկատներ կամավորական սկղբունքով ունենալ նաև հեռու գյուղերում», - ասաց ԱԻ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա