Ծառուկյան, Արսենյան, Ալեքսանյան…Հայաստանի ԱԺ-ն ունի 20 միլիոնատեր պատգամավոր
Ազգային ժողովի 20 պատգամավորներ, ըստ հայտարարագրած միջոցների, դոլարային միլիոնատեր են: Առաջին հնգյակում են չորս ԲՀԿ-ականներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը և ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, որը իր կարողություններով զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին: Բոլոր քսան պատգամավորները միասին ավելի քան 1 մլն դոլար եկամուտ են հայտարարգրել:
Այսպիսի վիճակագրություն է անցկացրել «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում, Parliamentmonitoring.am կայքում:
Կայքի «5-րդ գումարման ԱԺ խմբակցությունների ֆինանսական հնարավորությունները» խորագրով հատվածը, ինչպես ներկայացրեց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, նախորդ ծրագրի համեմատ նորություն է, իսկ տվյալները վերցված են պատգամավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերից:
Այսպես, ըստ Վասիլյանի, ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որի 36 պատգամավորներ միասին հայտարարագրել են շուրջ 98,1 մլն դոլար եկամուտ: Այնուհետև, դրանից կիսով չափ պակաս եկամուտներով երկրորդ տեղում է Հանրապետական խմբակցությունը: Իսկ ահա «Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն ամենահամեստն են` 118 հազար ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում