Ն.Զոհրաբյան. Որևէ այլ քննարկում ՀՅԴ-ի հետ չի եղել
«Վերջին շրջանում, այո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ, դրանից տեղյակ եք: Մեր դիրքորոշումը հայտնել ենք ու եղել ենք անկեղծ` համախմբումը տեսնում ենք միայն ԲՀԿ առանցքի շուրջ, սակայն սա ոչ թե ամբիցիաներով, այլ իրատեսությամբ է պայմանավորված»,- Panorama.am-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով շրջանառվող այն լուրերը, թե ԲՀԿ-ի հայտարարությունը առաջին հերթին ուղղված էր Դաշնակցությանը` միասնական ճակատով հանդես գալու համար:
Նույն այդ լուրերի համաձայն շրջանառվում է, որ ՀՅԴ-ն քննարկել ու մերժել է ԲՀԿ-ի հետ միավորվելու հարցը: Ն.Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` տեղյակ են այդ մասին ԲՀԿ-ում. «Որևէ այլ քննարկում նշվածս քննարկումներից հետո չի եղել»,- արձագանքեց ԲՀԿ-ական գործիչը:
Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել ՀՅԴ-ական գործիչների հետ հարցը ճշտելու համար:
Նախորդիվ` ՀՅԴ-ն մերժել է ԲՀԿ-ի հետ միավորվելու գաղափարը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են