ԱՄԷ-ում ուսումնական գործընթացն ամբողջությամբ դառնալու է պլանշետային
Արաբական միացյալ էմիրությունների դպրոցներում պայուսակների, գրքերի և տետրերի ամբողջական փոխարինումը պլանշետային համակարգիչների իրականացվելու է գալիք չորս տարում: Այս մասին հայտնում է «ria.ru»-ն՝ հղում կատարելով ԱՄԷ-ի դաստիարակության և կրթության նախարար Համիդ Ալ-Կատամիի հայտարարությանը:
Նախարարի խոսքով, հաջորդ ուսումնական տարվանից սկսվելու է պլանշետային համակարգիչների ներմուծումը, այնպես որ չորս տարի անց բոլոր դպրոցներն ամբողջությամբ անցում կկատարեն էլեկտրոնային գրքերի, տետրերի, օրագրերի և ամսագրերի: Պլանշետներին անցում են կատարելու նաև ուսուցիչները, ովքեր ուսումնական գործընթացում կիրառելու են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:
Ներկայում ԱՄԷ-ում իրականացվում է դպրոցական պայուսակների առավելագույն թեթևացման նախագիծ, հատկապես տարրական դասարաններում: Ուսումնական տարին բաժանված է երեք կիսամյակի: Ըստ այդմ, բոլոր գրքերը և աշխատանքային տետրերը նույնպես բաժանված են երեք մասի: Բացի այդ, բոլոր դպրոցներում յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված է հատուկ պահարան՝ ուսումնական նյութերը պահելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան