Սյունիքի արոտավայրեր. Զախարյանին ուղղված հարցերն անպատասխան կմնան
Մոտ մեկ ամիս առաջ Կապանում գործող «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը բաց նամակով դիմել է ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին: Ա. Փարսադանյանը խնդրել է իրեն տրամադրել Սյունիքի մարզում 2012-2013թ-ի ընթացքում, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության և վաճառքի պայմանագրերի մասին որոշ տեղեկություններ:
Կոմիտեի մամուլի քարտուղար Լուսինե Նազարյանը Panorama.am-ին հայտնեց, որ հարցերին ծանոթացել են մամուլից, սակայն չեն պատրաստվում դրանց արձագանքել:
«Սյունիքի մարզպետը բոլոր պատասխանները, ինձ թվում է, տվել է»,-ասաց Լ. Նազարյանը:
Հիշեցնենք, որ Փարսադանյանը Զախարյանից խնդրել էր տրամադրել, թե 2012-2013թ-ի ընթացքում 5հա և այն գերազանցող պետական և համայնքային սեփականություն համարվող, վարձակալության և վաճառքի գործարքի օբյեկտ հանդիսացած յուրաքանչյուր հողամասի.
• Իրականացված գործարքի ամսաթիվը,
• Գործարքի տեսակը /վարձակալություն թե վաճառք/
• Վարձակալության ժամկետը, եթե գործարքը հանդիսանում է վարձակալություն
• Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի մակերեսը
• Գործարքի արժեքը
• Հողամասը պատկանող համայնքի անվանումը
• Գնորդի կամ վարձակալողի մասին հետևյալ տեղեկատվություն /Ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն, հայրանուն, բնակության վայր, գրանցման հասցե: Իրավաբանական անձի դեպքում` ընկերության անվանումը, գրանցման վայրը/
• Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի աշխարհագրական կոորդինատները:
Արմեն Փարսադանյանը Կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կ. Խաչատրյանից նամակ է ստացել, որտեղ բացատրել են, որ օրենքով այդ տեղեկատվությունը կարող են տրամադրել միայն գործարք կատարած կողմերի համաձայնությամբ:
ՀԿ նախագահը Panorama.am-ին ասաց, թե անհանգստացած է. Սյունիքում, ըստ տեղեկությունների, 2012-ին անշարժ գույքի գործարքների թիվի աննախադեպ աճ է եղել:
«Ես ուզում էի պարզել, թե ով է թաքնված այս ամենի հետևում: Բայց, ինչպես տեսնում ենք, օրենքը թույլ չի տալիս: Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ ընդհատակյա գործարքներ են եղել»,- ասաց ՀԿ նախագահը:
Արմեն Փարսադանյանի խոսքով, Սյունիքի արոտավայրերը իրանցիներին վարձակալությամբ հանձնելու խնդրով մատահոգ են նաև Սյունիքում ապրող մարդիկ:
«Ինձ զանգում են քաղաքացիներ, ցանականում են խնդրին տեղեկալանալ, իրենց մտահագություններն են ներկայացնում, ասում են նման բան անթույլատրելի է, ոչ միայն ազգային անվտանգության, այլև ժողովրդագրական առումով»,-փոխանցեց Ա. Փարսադանյանը:
Նա հիշեցրեց, որ Սյունիքը հատկապես Խորհրդային միության տարիներին լցվել էր ադրբեջանցիներով, բնակչությանը կազմը համարյա հավասարակշռվում էր:
«Մենք ունենք էդ դառը փորձը, և չենք ուզում, որ խնդիրը մեր տարածաշրջանում նորից առաջանա: Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր ընտանիքներում 1-2 երեխա են բերում, նրանք ունենում են 4-ը, 5-ը, 6-ը: Եվ եթե նման երկարաժամկետ ծրագիր է ախատեսվում` 5-10 տարով, բնական է, որ այդ ժամանակը երկարաձգվելու է, այնքան են օգտագործելու արոտավայարերը մինչև անապատ դառնան»,-ասաց Փարսադանյանը:
Գարնանը նախատեսված է իրանական պատվիրակության այցը Սյունիք, հնարավո՞ր է «Կայուն զարգացում» ՀԿ-ն ակցիաներով դիմավորի իրանցիներին: Փարսադանյանն ասաց, որ այցի մասին տեղյակ չէ, սակայն առաջիկայում խնդրի վերաբերյալ ՀԿ-ների մասնակցությամբ մարզպետարանում քննարկում է նախատեսված, շատ բան պարզ կդառնա հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ին հայկական պատվիրակության ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգ կատարած այցի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի
1. Իրանական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել անասուններ փոխադրել Սյունիք մարզ և արոտացնել և իր պետք եղած արոտավայրը ամենապակաս 50 000 հեկտար է:
2. …Ժամանակը … ամենապակաս 10 տարի է և ամեն պետք եղած տարածքը բնակվող մարդկանց համար, որոնք կատարելու են փոխադրման ընթացքը, 2000 հեկտար է;
3. Հայաստանի կողմի առաջարկության համար արոտավայրերը այցելելու համար իրանական կողմի համաձայնությամբ այցելության ժամանակը նշանակվեց առաջիկա գարնանը:
4. Հայաստանի հետազոտությունների կենտրոնը վերահասու է լինելու բոլոր անասնաբուժական խնդիրներին
5. Արոտավայրերի վարձի վերաբերյալ Հայաստանի կողմը առաջարկեց 25 դոլար ամեն մեկ հեկտարի համար… սկզբնական տարիներում վճարվելու է առաջարկված գումարից ավելի քիչ և մյուս տարիների ընթացքին վարձն ավելանալու է աստիճանաբար:
6. Հայաստանի կողմը վարձու ժամանակը հայտնեց 5 տարի, և ընդունվեց, որ մյուս տարիներում պայմանագիրը նորոգվի մինչև 10 տարի:
7. Հայաստանի կողմը ընդունեց Հայաստանի կաթնամթերքը համաձայնության պարագային արտադրվի Իրան (Իրանական ընկերության միջոցով)…»:
Նախորդող հրապարակումներ`
Ա. Բաղդասարյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալությունը կհանգեցնի բնապահապանական խնդիրների
Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Սյունիքի արոտավայրեր. «Հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով»
Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին