Արշալույս Թարվերդյանը` Ագրարային համալսարանի ռեկտոր
Տեղի է ունեցել ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ զարգացման հնգամյա ծրագիր: Քննրակումից հետո, համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադր ամի կանոնադրության 38 և 39-րդ կետերի, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի անդամներ՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ: Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան