Վ.Պուտինը հայկական սփյուռքի մասին. Հայերը մեր երկրի օրինավոր և արդյունավետ աշխատող քաղաքացիներն են (Տեսանյութ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդումը` այդ կոնտեքստում կարևորելով հայկական սփյուռքի դերակատարումը.
«Այստեղ կարևոր դեր են խաղում Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայկական սփյուռքի միավորումները: Մեզ մոտ հայեր շատ կան, Դուք գիտեք: Նրանք մեր երկրի օրինավոր և արդյունավետ աշխատող քաղաքացիներ են և շարունակում են շատ սերտ կապեր պահպանել իրենց պատմական հայրենիքի հետ: Դա, իհարկե, մեզ միավորող լրացուցիչ մարդկային ներուժ է»,- ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ մասնավորապես ասել է Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ հանդիպման ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է ՌԴ նախագահին ուղղված` Հայաստան պետական այցի իր հրավերը:
Նախորդիվ`
Վ.Պուտինը` Ս.Սարգսյանին. Մոտ 60 տոկոս քվեն լավ արդյունք է, դա վկայում է ժողովրդի վստահության մասին (Տեսանյութ)