Հայաստան է այցելում Դիարբեքիրի քուրդ մտավորականների պատվիրակությունը
«Երկիր» միության հրավերով մարտի 12-16–ին Հայաստան կայցելի Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմված պատվիրակությունը, որն ընդգրկում է Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականների և մշակութային գործիչների, որոնք նաև ներկայացնում են տարբեր ոչ–կառավարական կազմակերպություններ և կառույցներ։
ՀԿ-ից հայտնում են, որ Դիարբեքիրի քուրդ մտավորականների և մշակութային գործիչների այցը կրում է ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ հետապնդում է գործնական նպատակ, որն է` Թուրքիայում հայկական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը ուղղված համատեղ մշակութային–հետազոտական ծրագրերի իրականացման հեռանկարների քննարկումը։
Ըստ աղբյուրի, այցի կազմակերպմանը օժանդակում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները