Սերժ Սարգսյանը ՍԴ չի հրավիրվի. Միջնորդությունը մերժվեց
Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չի հրավիրվի Սահմանադրական դատարան որպես վկա. այդ մասին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած միջնորդությունը Սահմանադրական դատարանը քիչ առաջ մերժեց:
ՍԴ որոշմամբ, ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որպես երրորդ կողմ ներգրավված Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչները բավարար պատասխաններ ներկայացնում են և Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավելու անհրաժեշտություն չկա:
«Նրան պետք է կարողանանք հարցեր տալ: Ընտրությունների կազմակարպիչ լինելու հանգամանքը պարտավոր ենք դատարանում պարզել ու իրենից պարզաբանումներ ստանալ», -միջնորդությունը ներկայացնելիս բացատրել էր Զարուհի Փոստանջյանը:
Գործով երրորդ կողմ ներգրավված Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը առարկել էր միջնորդությանը և ասել, որ դատարանը հետաքրքրասիրությունը բավարարելու տեղ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են