1988 ընտրատեղամասերի պարկերը բացելը ՍԴ-ն համարում է ոչ իրավաչափ
Սահմանադրական դատարանն այսօր ըստ էության մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի բոլոր միջնորդությունները: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը` ՍԴ-ում բացել ու վերահաշվարկել բոլոր 1988 ընտրատեղամասերի ընտրապարկերը:
«ՍԴ-ն գտնում է, որ սույն միջնորդությունը պետք է ընդունել ոչ իրավաչափ, քանի որ այդ հակասում է Սահմանադրության պահանջներին ու բոլոր քվեաթերթիկների վերահաշվարկի համար անհրաժեշտ ընթացակարգեր ու ժամկետներ չկան», -որոշումը ներկայացրեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:
Այդպիսով ՍԴ-ն մերժեց նաև Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը 576 ընտրատեղամասերի պարկերը բացելու մասին միջնորդությունը: Նշենք, որ այս միջնորդության կապակցությամբ այս գործով երրորդ կողմ ներգրավված Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը չէր առարկել միջնորդությանը` նշելով, որ եթե ՍԴ-ն ունի հնարավորություն իրենք դեմ չեն լինի 576 ընտրատեղամասերի քվեաթերթիկները վերանայել:
Սահմանադրական դատարանը մերժեց նաև 17/5 ընտրատեղամասում դիտորդ Նարինե Էսմայիլին որպես վկա հրավիրելու մասին միջնորդությունը` նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա և այդ տեղամասում կատարվածի վերաբերյալ գործում առկա նյութերը բավարար են իրավական դիրքորոշում հայտնելու համար:
Սահմանադրական դատարանում այժմ կողմերը ներկայացնում են իրենց վերջնական խոսքը, իսկ որոշումը սպասվում է, որ կհրապարակվի վաղը:
Նախորդիվ`
Զարուհի Փոստանջյանը միջնորդում է ՍԴ բերել 1988 ընտրատեղամասերի պարկերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները