Ցուցահանդես Եղիշե Չարենցի տուն-թանգարանում. Թանգարանը «վերափոխվել» է նրա ծննդավայր Կարսի (լուսանկարներ)
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվեց գրողի ծննդյան առիթվ «Կարս» խորագրով ցուցահանդես: 10 գեղանկարները (հեղինակներ` Մարիամ Պետրոսյան և Կարեն Սմբատյան) ներկայացնում են Չարենցի ծննդավայրը` Կարսը:
Տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ նկարները թանգարանի ֆոնդից են ու ներկայացվում են առաջին անգամ:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 20-ը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մտավորականներ, գրականագետներ, չարենցագետներ, Չարենցի արվեստի երկրպագուներ:
Չարենցի ծննդյան առթիվ Հայաստանի գրողների միությունը միջոցառում էր կազմակերպել նրա հուշարձանի մոտ: Մտավորականներ, պետական պաշտոնյաներ, դպրոցականներ, … ծաղիկների ու չարենցյան ընթերցումների պակաս չի եղել:
Լուսանկարներն` այստեղ
Նախորդող նորություն` «Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»… Եղիշե Չարենցի ծննդյան օրն է