Վրացական կողմը հետաքրքրված է հեռաբուժության բնագավառում Հայաստանի ունեցած փորձով
Մարտի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության, նախարար Դավիթ Սերգեյենկոյի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով զրուցակցին կառավորության կազմում ընդգրկվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Նախարար Սերգեյենկոն շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը առողջապահության բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Առողջապահության նախարարը, մասնավորապես, ընդգծել է վրացական կողմի հետաքրքրվածությունը հեռաբուժության բնագավառում Հայաստանի ունեցած փորձում: Միաժամանակ, դեսպան Մանուկյանը հայկական կողմի համար կարևոր է համարել Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք են արձանագրել երկու պետությունների միջև առողջապահության բնագավառում առկա համագործակցության առավել ընդլայնման, հայ և վրաց բժիշկների փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու