Հասարակություն 13:40 13/03/2013

Գետահովիտ համայնքում ՓՀԷԿ-ի կառուցումով բնապահպանական լուրջ խնդիրների առաջ կկանգնենք. բնապահպաններ

«Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում ՓՀԷԿ–ի կառուցումով բնապահպանական լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Համահայկական բնապահպանական ճակատի անդամները:

Աշխարհագրագետ Լևոն Գալստյանի խոսքերով՝ հերթական անգամ պարզ է դառնում, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական խնդիրներին մատների արանքով է նայում, և ցանկացած նախագիծ, ցանկացած եղանակով պատրաստ են ընդունել՝ առանց հաշվի առնելու, թե դա ինչ բնապահպանական և սոցիալական վնասներ կարող է բերել մեր պետությանը:

Նշենք, որ վաղը՝ մարտի 15-ին բնապահպանության նախարարությունում տեղի կունենա Գետահովիտ համայնքում նախատեսվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հանրային լսումները:

Լ.Գալստյանը հայտնեց, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման նախագիծն արժանացել է Գետահովիտ համայնքի բնակիչների մերժմանը, սակայն նախարարությանն այդ ամենը չի հետաքրքրում և հանրային լսումներ է անցկացնում:
Ներկայացնելով նախագծի վերաբերյալ առկա խնդիրները: Լ.Գալստյանը նախ նշեց, որ ՀԷԿ կառուցելու վերաբերյալ նախագիծը ներկայացվել է նախորդ տարվա հունիսին: Նախագծի համաձայն՝ նախատեսվում է Իջևանի արգելավայրերի անտառապատ տարածքում կառուցել փոքր ՀԷԿ:

«Մեր ահազանգից հետո բնապահպանության նախարարությունից ասացին, որ դեռ նախագիծ է ներկայացված: Սակայն դրանից մի քանի օր հետո Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետարանում կազմակերպվում է հասարակական լսումներ՝ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Արդյունքում, այդ նախագիծը ստացավ դրական փորձաքննական եզրակացություն»,-ասաց Լ.Գալստյանը:

Նրա խոսքերով՝ ուսումնասիրելով «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից մշակված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծն ու դրա բնապահպանական մասը, պարզել են ակնհայտ սխալ և իրարամերժ բազմաթիվ տվյալներ ու տեղեկություններ: Այդ աշխատանքային նախագիծը տրամադրվել է և՛ «Մեգաէներջի» ՍՊԸ-ին, և՛ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին: Հետաքրքիրն այն է, որ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի փորձագետները, առանց որևէ հիմնավորման, տեղազննման և արգելավայրերի սահմանները ճշտելու, «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրամադրել են բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն:

Բացի այդ, նախագծում նշված է, որ «Շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ խողովակաշարն անցնում է ավտոճանապարհին զուգահեռ»: «Սա նույնպես ակնհայտ սուտ տեղեկատվություն է, քանի որ հովիտի այն մասը, որտեղով անցնելու է խողովակաշարը անտառապատ է և դժվարանցանելի նույնիսկ մարդու համար, ոչ մի ավտոճանապարհ այնտեղ չկա ու չի եղել, իսկ 2,8 կմ երկարությամբ խողովակաշարը անցկացնելու համար ծանր տեխնիկայով ճանապարհ բացելու ընթացքում արդեն արմատախիլ են արվել մեծ թվով ծառեր, որոնց ականատես են եղել Գետահովիտի բնակիչներն ու բնապահպանները»,- ասաց Լ.Գալստյանը՝ հավելելով, որ այդ ամենը իրենք տեսանկարահանել են:

Բնապահպանի հայտնեց, որ այս ամբողջ աղմուկից հետո բնապահպանության նախարարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որը չեղյալ է համարել իրենց կողմից տրված դրական եզրակացությունը: «Հարց է առաջանում՝ ինչպես պատահեց, որ դրական եզրակացություն ստացած նախագիծը 15-20 օր հետո չեղյալ է համարվում: Այդ ինչպես եղավ, որ ոչ մեկ չնկատեց, որ այդ տարածքում կա արգելավայր, կա անտառ: Այսինքն՝ ներկայացվել են չհիմնավորված, կեղծ տվյալներ: Սա ԺԵԿ-ի մակարդակով արված աշխատանք է»,- ասաց Լ.Գալստյանը:

Նա նաև հայտնեց, որ նախարարության աշխատանքային խումբը Գետահովիտ համայնքում կատարված խախատումների վերաբերյալ բնապահպանության նախարարին է ներկայացրել 5 առաջարկ, որոնցից ոչ մեկը մինչ օրս լուծում չի ստացել:
Այս ամենից ելնելով, բնապահպանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և ոստիկանապետին՝ հանցագործության մասին հայտարարությամբ հանդես գալով: Ըստ նրա, այս պահին գործը գտնվում է հետաքննության փուլում:

Սակայն այս ամենից հետո նախագծող ընկերությունը նոր նախագիծ է ներկայացրել, որի քննարկումն արդեն տեղի է ունեցել Գետահովիտ համայնքում: Նոր նախագծում արդեն նշվում է, որ տվյալ տարածքում կա արգելավայր, անհրաժեշտ է 141 ծառ հատել և այլն: Գյուղացիները դեմ են արտահայտվել նախագծին և դրանից հետո իրենք էլ իրենց հերթին դիմել են ՀՀ նախագահին և գլխավոր դատախազին:

«Սակայն այս ամենից հետո, նախարարությունը հանրության կարծիքը հաշվի չառնելով, որոշել է անցկացնել երկրորդ լսումները»,- նշեց Լ.Գալստյանը: Նա նաև հայտնեց, որ թե գյուղացիների, թե բնապահպանների վրա ճնշումներ են գործադրվում:
Բնապահպանների տվյալներով՝ ՓՀԷԿ-ը կառուցվում է ռուսաստաբնակ հայերի կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}