ՀՀԿ ԳՄ նիստը հետաձգվել է. ՀՀ նախագահն ու Արմեն Աշոտյանը կմեկնեն Բրյուսել
«Հրապարակը» գրում է, որ ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ, որովհետև հինգշաբթի օրը Սերժ Սարգսյանը կրկին Հայաստանում չի լինի:
Մոսկվայից երեկ վերադառնալով` նա մարտի 14-ին մեկօրյա այցով մեկնելու է Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին, որին չեն մասնակցելու հայաստանյան մյուս 2 ուժերը` ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը». գագաթաժողովի ձևաչափը նախատեսում է անդամ երկրների ղեկավարների ու վարչապետների մասնակցություն:
Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի հետ մեկնելու է նաև Արմեն Աշոտյանը: