Մայր աթոռի պատասխանին սպասելիս
«Հայկական ժամանակը» գրում է, որ իր թղթակիցը երկու օր է` փորձում է կապ հաստատել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ թերթը նրան է ուղարկել հետևյալ հարցումը. «… Արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն միջամտելու է և կոչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ հացադուլից: Կաթողիկոսը որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է, որպեսզի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարվի և որևէ ձևով իր կարծիքն արտահայտելո՞ւ է հետընտրական այս իրադարձությունների վերաբերյալ»: