Ալվարդ Պետրոսյանը դեմ է բոլոր նրանց, ովքեր ջրբաժան են դնում ժողովրդի մեջ
ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Ալվարդ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին իր քվեն տվել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: «Ինքս ձայնս տվել եմ Սերժ Սարգսյանին, չեմ թաքցնում, բայց դա չի նշանակում, որ կույր եմ կամ խուլ, չգիտեմ` ինչ թերություններ կան, ամեն ինչ էլ գիտեմ: Ես իմ ձայնը տվել եմ այն մարդուն, որը ճանապարհ է անցել, փորձառու է, և, Աստված մի արասցե, եթե վաղը մի բան պատահի, խուճապի չի մատնվելու»,-ասել է նա:
Անդրադառնալով հետընտրական գործընթացներին` թերթի հետ զրույցում Ալվարդ Պետրոսյանը նշել է. «Ես դեմ եմ բոլոր այն մարդկանց, որոնք այս ժողովրդին բաժանել են երկու մասի: Մի մասը անճաշակ ձևով պաշտպանում է Սերժ Սարգսյանին, մյուս մասն էլ անճաշակ ձևով պաշտպանում է Րաֆֆի Հովհաննիսյանին, և ջրբաժան են դրել ժողովրդի մեջ: Ես գտնում եմ, որ այսօր այն մարդկանց խոսելու ժամանակն է, որոնք կարող են արժանապատիվ ձևով վերլուծություններ անել և փորձել այս երկու եզրերը միացնել իրար»: Թերթի այն նկատառմանը, որ քաղաքացիները և հատկապես գյումրեցիները բուռն քննադատության են ենթարկել ՀՀԿ պատգամավոր երգչուհի Շուշան Պետրոսյանին հեռուստաբանավեճի ժամանակ իր կողմից հնչեցված մի շարք մտքերի համար` Ա. Պետրոսյանը նշել է. «Ես օրորոցային եմ երգել, որ Շուշանը քնի մեծանա: Ես ինձ թույլ չեմ տա պատասխանել այդ հարցերին: Ես չեմ կարծում, թե ճիշտ մարդ եք գտել, որը կպատասխանի այդ հարցերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան