Փաշինյանը մասնակցելու է երդմնակալության արարողությանը
«Հացադուլն արդեն կատարված է և կոռեկտ չէ գնահատել»,- այսօր Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին կատարած այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հովհաննիսյանի հացադուլը գնահատելու մասին հարցին:
Փաշինյանն ասաց, որ առաջիկա հանրահավաքի և այլ ծրագրերի հետ կապված ընթացիկ հարցեր են քննարկել Հովհաննիսյանի հետ: Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների` մանդատից հրաժարվելու հարցին, ապա Փաշինյանի կարծիքով, այդ հարցը կարելի է քննարկել: «Հենց հիմա Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացի ամենակարևոր իմաստն այն է, որ պետք է մտքեր հնչեն, առաջարկներ լինեն: Ես այդ համատեքստում եմ դիտարկում խնդիրը»,- հավելեց պատգամավորը:
Լրագրողները հիշեցրին Ազատության հրապարակում հանրահավաքներից մեկում իր արած առաջարկը ստվերային կառավարություն կազմելու մասին, և Փաշինյանն ասաց, որ այդ գաղափարը մերժված չի կարելի համարել: «Կարծում եմ, որ առաջիկայում այդ խնդրի հետ կապված մտքեր կհնչեն», - նշեց նա: Ասաց նաև, որ ապրիլի 9-ին կլինի երդմնակալոության արարողությանը: Հարցին, թե ում երդմնակալության արարողությանը կլինի, պատասխանեց. «Դեռ կտեսնենք»:
Նա ասաց, որ անիմաստ է համարում ընդդիմությանը որևէ պաշտոններ առաջարկելը: «Ինձ իշխանությունների գործողությունները չեն հետաքրքրում և ընդդիմությանը որևէ պաշտոններ առաջարկելն անիմաստ եմ համարում, քանի որ պաշտոն կարող է առաջարկել հանրապետության ընտրված նախագահը և ապօրինի ընտրված նախագահը որևէ պաշտոն չի կարող առաջարկել: Անկեղծ, քիչ է հետաքրքրում, ինձ շատ ավելի հետաքրքիր է, թե ինչ կանի Ազատության հրապարակի քաղաքացին»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում