Թուրք պատգամավոր. «Անիմաստ է մարդուն ստիպել թուրք լինել»
Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Բուրհան Քուզուն խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին: Թուրքական «Հաբերթուրք» լրատվականն առանձնացրել է սահմանադրության մեջ քաղաքացիության և ազգային պատկանելության վերաբերյալ վերջինիս դիտարկումները:
«Քաղաքացիության հարցը դարձել է ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը: Մեր երկրի գործող սահմանադրության համաձայն՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացին համարվում է թուրք: Բայց մարդիկ ընդդիմանում են. մեզ ասում եք` թուրք, բայց մենք ազգությամբ թուրք չենք»,- նշել է Բուրհան Քուզուն` ընդգծելով, որ փաստորեն սահմանադրության այդ դրույթը Թուրքիայի ազգությամբ ոչ թուրք քաղաքացիների կողմից կարող է դիտվել որպես ռասիսզմի դրսևորում: Հետևաբար նա առաջարկում է խնդիրը լուծել` ներմուծելով «Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ» ձևակերպումը:
«Այժմյան սահմանադրությունն ասում է, որ «բոլորը թուրք են», բայց անիմաստ է մարդուն ստիպել թուրք լինել: Չէ° որ մենք էլ ունենք Գերմանիայի, Հոլանդիայի քաղաքացի թուրք հայրենակիցներ: Կամ եթե անգամ քրդերին համոզեցինք, հապա հայե°րը, հրեանե°րը: Նրանց ի՞նչ ենք անելու»,-եզրափակել է Բուհան Քուզուն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում