Ֆիրդուսի թաղամասի բնակիչները հայտնվել են դրսում. բողոքի ակցիա կառավարության շենքի առջև
ՀՀ կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի Ֆիրդուսի` 33-րդ թաղամասի բնակիչները: Նրանք նշում էին, որ իրենց բնկարանները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել: «Գրենդել Հիլզ» ընկերության հետ կնքվել է 3,5 տարվա պայմանագիր, որի համաձայն` վերը նշված ժամկետում բնակիչները պետք է բնակարաններ ստանային, սակայն անցել է հինգ տարի ու ոչ մի շենք չի կառուցվել, իսկ Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն էլ դրսում են մնացել:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ կառավարության նամակների և քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով բնակիչներին հայտնեց, որ 33-րդ թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրների հարցով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա խնդիրները:
«Միջգերատեսչական հանձնաժողովը տասնհինգօրյա ժամկետում գրավոր կներկայացնի ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Ա.Ղազարյանը:
Նրա խոսքերով ` խնդրի հետ կապված կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որպես օբյեկտիվ պատճառ նա նշեց 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը: