«Եթե բոլորը…» հավակնում է դառնալ ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմը
Արցախյան պատերազմի և խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է հավակնորդ` մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության, «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում: Հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:
Ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերասան Միքայել Պողոսյանի խոսքերով, այդ անվանակարգում կինոնկարի մրցակիցներն են եղել Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթևանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելոռուս, Լատվիա): Դերասանի խոսքերով, մինչ օրս «Նիկա» մրցանակաբաշխությանը ներկայացված որևէ հայկական ֆիմ հավակնորդ չի դարձել այս անվանակարգում: «Նիկա» մրցանաբաշխությունը կկայանա ապրիլի 2-ին, Մոսկվայում: Նշենք նաև, որ «Եթե բոլորը…» ֆիլմը ցուցադրվել է նաև Մոսկովյան միջազգային կինոփառատոնին, 2012 թվականի ամռանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում