Կալիֆորնիայում հայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի պատվիրակության` Սենատ այցելության դեմ
Կալիֆորնիայում հայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի պատվիրակության` Սենատ այցելության դեմ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի «Ասբարեզ» պարբերականը` հղում անելով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբին:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայերը բողոքի ցույց են անցկացրել տեղի Կապիտոլիումի դիմաց, Ադրբեջանի խորհրդարանական և պետական նավթային ընկերության պատվիրակության` Կալիֆորնիա նահանգի Սենատ այցելության դեմ:
«Կալիֆորնիա նահանգի Սենատն ամերիկյան ժողովրդավարության կարևոր կենտրոն է և դա Ալիևի բռնատիրական ռեժիմի ներկայացուցչության ցուցադրությունների տեղը չէ»,- ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արտաքին հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը:
Կալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի անդամներ Կարո Աչադյանը, Ադրին Նազարյանը, Ջիմ Փաթերսոնն ու Սքոթ Ուիլքը միացել են Հայկական երիտասարդական ֆեդերացիայի և Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից կազմակերպված բողոքին:
«Սումգայիթում, ապա Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի ջարդերից 25 տարի անց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ագրեսիան շարունակվում է: Սենատում Ալիևի բռնատիրական ռեժիմի ներկայացուցչության ընդունելությունը վատ մեսիջներ է պարունակում: Բաքուն ընդդիմանում է ԱՄՆ-ի` Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու կոչերին և ի չիք դարձնում տարածաշրջանային խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային ջանքերը»,- նշել է Ադրին Նազարյանը:
«Ադրբեջանի պատվիրակության` Սենատ այցելությունից մեկ օր առաջ Ալիևի վարչակազմը ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտները էր օգտագործել խաղաղ ցուցարարներին ցրելու համար: Սրանք իսկապես այն արժենքերն ու ժողովրդավարական ավանդություները չեն, որոնք Կալիֆորնիան կամ էլ ԱՄՆ-ում որևէ մեկը կիսում է»,- նշել է ՀՅԴ ներկայացուցիչ Սևակ Թչեկիջյան (Tchekidjian):
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին