Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը հրաժարականի դիմում է գրել. Աղբյուր
Հայաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը, ըստ մեր տեղեկությունների, հրաժարականի դիմում է ներկայացրել: Դատարանի մեր աղբյուրները պնդում են, որ Սահակյանի հրաժարականի պատճառը նրա ոչ արդար դատական ակտերի քանակն է: Մեր աղբյուրները նշում են, որ Տիգրան Սահակյանի գործերը դատարանում արդեն մի քանի ամիս է ինչ լավ չեն և դատարանում ենթադրում են, որ Սահակյանը հրաժարականի դիմում է գրել, որպեսզի նրան չազատեն աշխատանքից ու ինքը կարողանա թոշակ ստանալ:
Տիգրան Սահակյանը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է 2000 թվականից: Մինչ այդ որպես դատավոր աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում: Ըստ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջի, ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
ՀՀ Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից Panorama.am-ին ոչ հաստատեցին և ոչ էլ հերքեցին մեր ունեցած տեղեկությունը` նշելով, որ Արդարադատության խորհրդի նիստերը գաղտնի են ու դրանցում քննարկված հարցերը` ոչ հրապարակային: