«Եվրասիանեթ». Սերժ Սարգսյանը ոչ մի նախանշան ցույց չի տվել, որ իր վարչակազմի բազմավեկտոր քաղաքականությունը կփոխվի
Չնայած Ռուսաստանի հետ իր երկարատև հարաբերություններին, Հայաստանը ձգտում է հրաժարվել Ռուսաստանի կողմից առաջարկվող դաշինքից: Այս մասին գրում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկրորդ անգամ փետրվարին վերընտրվեց այդ պաշտոնում, հաջողությամբ կարողացավ շրջանցել Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումները և իր երկիրը ուղղորդել դեպի Արևմուտք` ԵՄ, իսկ այդ ընթացքում ավելի խորացրեց Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը:
Մարտի 12-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպելու ընթացքում, Սարգսյանը ոչ մի նախանշան ցույց չի տվել, որ իր վարչակազմի բազմավեկտոր քաղաքականությունը կփոխվի:
Նախապես տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպման հիմնական թեման նախկին խորհրդային միության տարածքում ինտեգրացիոն գործընթացներն են լինելու, սակայն հանդիպումից հետո պարզ դարձավ, այս առումով թեման բեկումնային չէ:
Դեռևս նախորդ տարի Հայաստանի տարբեր բարձրաստիճան գործիչներ հրապարակայնորեն բարձրաձայնում էին Մաքսային միությանը միանալու անհնարինության մասին՝ պնդելով, որ ընդհանուր սահմանի բացակայությունը մի շարք խնդիրներ է առաջացնում:
Պարբերականի փոխանցմամբ, դեռ իր պաշտոնավարման առաջին ժամկետում Սերժ Սարգսյանը գովասանքի էր արժանացել Արևմտյան մայրաքաղաքների և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու և ԱՄՆ աջակցությամբ Թուրքիայի հետ բանակցություններ վարելու համար:
Ըստ աղբյուրի՝ սա է այն պատճառներից մեկը, որ արևմտյան առաջնորդները, այդ թվում՝ Բարաք Օբաման, նրան շնորհավորեցին վերընտրվելու կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում