Թուրքիայում յուրաքանչյուր 6-րդը երիկամային անբավարարություն ունի
Ինչպես աշխարհում, այնպես էլ Թուրքիայում երիկամային հիվանդների թիվն օրեցօր աճում է: Այս խնդրին անդրադարձել է թուրքական «Յենիշաֆաք» պարբերականը, որի հաղորդմամբ, թուրքական նյարդաբանական (Nefroloji) ընկերությունը Թուրքիայի 23 նահանգում անցկացրել է համապատասխան հետազոտություն: Հետազոտվել է 10.750 մարդ, ստացված արդյունքներն անհանգստանալու առիթ են տվել, քանզի պարզվել է, որ ստուգվածների 15.7 տոկոսը կամ յուրաքանչյուր 6-րդը տառապում է երիկամային խրոնիկական հիվանդությամբ:
Ընդհանրացնելով հետազոտության արդյունքները` մասնագետները եզրակացնում են, որ Թուրքիայում երիկամային խրոնիկական անբավարարություն ունեցողների թիվը մոտավորապես 7.5 միլիոն է: Թուրք բժիշկները որպես այդ հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոց նշել են մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստումը: Սա նշանակում է, որ հիվանդության բուժումը բավականին թանկարժեք է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա