«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ընդհանուր հայտարարի չեն եկել
Արմեն Ռուստամյանին ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը գրելու հանգամանքը որոշ փորձագետներ բացատրում են ՀՅԴ Բյուրո-Գերագույն մարմին հակասություններով. գրել է «Հրապարակը»:
ՀՅԴ Բյուրոն, որ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինն է, ըստ էության, Ռուստամյանին ասում է` գնա ապացուցիր, որ քո ղեկավարած կառույցը` երևանյան ղեկավար մարմինը, գործուն է ու կենսունակ: «Ասել է` ՀՅԴ-ում, ինչպես և մեզ մոտ` ԲՀԿ-ում, Օսկանյանին առաջին համար գրելով, կուսակցության բյուրեղացման խնդիրն է լուծվում»,- կարծում են ԲՀԿ-ում` վստահ լինելով, որ ՀՅԴ-ն սխալ է անում առանց իրենց, մենակ գնալով ընտրությունների:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» բանակցություններին, ապա դրա տապալման պատճառներից մեկն էլ ցուցակի կազմման սկզբունքի շուրջ համաձայնության չգալն է եղել, «Ժառանգությունը» պնդել է, որ պետք է քաղաքացիական ցուցակ կազմվի, իսկ ՀՅԴ-ն` քաղաքական: