Կառլսենն Արոնյանին է հիմնական մրցակից համարում
Անգլիական «The Guardian»-ը Լոնդոնում վաղը մեկնարկելիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարից առաջ հրապարակել է մի նյութ` նվիրված ռեյտինգային ֆավորիտ Մագնուս Կառլսենին: Նորվեգացին, մասնավորապես, հայտարարել է, որ հաղթողի կոչման համար պայքարում իր հիմնական մրցակիցը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն է:
«Նա վստահ է իր ուժերին, շատ լավ է պատրաստված, ունակ է հիանալի կողմնորոշվել ոչ ստանդարտ իրավիճակներում և երբեք չի զիջում»,- այսպես է Մագնուսը բնութագրել մեր շախմատիստին:
Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքը` ֆավորիտը, չկարողանա հաղթել մրցաշարում:
«Այդ դեպքում կնայեմ իմ ելույթները,- նշել է Կառլսենը: Եթե ես «+4» հավաքեմ, իսկ Արոնյանը` «+6», կհամարեմ, որ մրցաշարն ինձ համար հաջող է դասավորվել, և ոչինչ հնարավոր չէ անել արդյունքի հետ: Եթե զգամ, որ չեմ կարողացել ցուցադրել այն ամենը, ինչի ունակ եմ, կհիասթափվեմ: Բայց կյանքը դրանով չի ավարտվում: Կհաղթեմ, թե ոչ, ընդամենը 22 տարեկան եմ, և կարիերայիս մեծ մասը դեռ առջևում է»:
Ի դեպ, կարիերայի մասին: Կառլսենը վստահ է, որ իր վարկանիշը երբեք չի իջնի 2700-ից, որովհետև մինչ այդ ինքը կհեռանա շախմատից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները