Հարցում. 1066 երևանցիների միայն 1 տոկոսն է Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնում որպես Երևանի քաղաքապետ
1066 երևանցիների 60 տոկոսը Երևանի քաղաքապետ է տեսնում Տարոն Մարգարյանին, այնուհետև` Գագիկ Ծառուկյան (17 տոկոս), Կարեն Կարապետյան (3 տոկոս), Արմեն Ռուստամյան (2 տոկոս), Արմեն Մարտիրոսյան, Գուրգեն Արսենյան, Րաֆֆի Հովհաննիսյան` 1-ական տոկոս: Հարցվածների 6 տոկոսը դժվարացել է պատասխանել, 4 տոկոսը ոչ մեկին էլ չի տեսնում քաղաքապետի պաշտոնում, իսկ 5 տոկոսը այլ քաղաքապետ է ուզում:
Սա է վկայում Gallup International Association-ի նախաձեռնությամբ անցկացված «Երևանցիները Երևանի մասին» հետազատություն երկրորդ փուլի արդյունքները: Հարցումն անցկացվել է մարտի 9-11-ը: Հետազոտության արդյունքները ասուլիսում ներկայացրեցին Gallup International Association հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը և հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:
Ինչպե՞ս եք գնահատում քաղաքային իշխանությունների, քաղաքապետի, թաղապետարանի և թաղապետի աշխատանքները հարցման արդյունքների համաձայն ստացվել է հետևյալ պատկերը` համապատասխանաբար` 3.1, 3.8, 3.1, 3.1: