Իրավունք 13:06 15/03/2013

Կարեն Անդրեասյան. Իմ պատասխանը տարեկան զեկույցով վրդովված պետական պաշտոնյաներին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՄԻՊ տարեկան զեկույցի հրապարակումներին արձագանքող պետական պաշտոնյաներին: Պաշտպանն ընդգծում է, որ առանձին պաշտոնյաների մոլորեցնող ու դեմագոգիկ պաշտոնական հակադարձումները, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում իր դեմ պատվիրված գռեհիկ հարձակումները չեն փոխելու այն ցավալի ճշմարտությունը, որ իրենք հրապարակում են յուրաքանչյուր ոլորտի մասին:

Կ. Անդրեսայանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շարունակում ենք ստանալ գրեթե միանման արձագանքներ բոլոր այն պետական մարմիններից, որտեղ ոչ միայն կան լրջագույն թերացումներ, այլև քննադատության նկատմամբ էական անհանդուրժողականություն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ և անթերի մատուցելով:

Ավելին՝ առանձին գերատեսչություններ միմյանց հետ մրցակցում են, թե ով ավելի խորամանկ և ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց այդքան ցավեցրած տարեկան զեկույցը: Նրանք գրեթե միաբերան պահանջում են փաստեր և ապացույցներ Օմբուդսմենի բարձրացված համակարգային խնդիրների վերաբերյալ: Բոլոր այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կարդալ օմբուդսմենների գործունեությունը կարգավորող Փարիզյան սկզբունքները, մեր Սահմանադրության և օրենսդրության համապատասխան հոդվածները, ուսումնասիրել տարբեր երկրների օմբուդսմենների զեկույցները, ինչպես նաև վերհիշել բազմաթիվ իրավապաշտպան կառույցների համանման զեկույցները: Դրանցից և ոչ մեկում ընդհանրացումները, ամփոփումները, համակարգային խնդիրների վերհանումները չեն արվում քրեական դատարանին հատուկ ապացույցներով:

Նորից կրկնում եմ ոչ տեղյակ հանրության և առանձին պաշտոնյաների համար: Օմբուդսմենի զեկույցը հիմնված է տարվա ընթացքում ստացված բողոքների, մամուլում եղած և չհերքված հրապարակումների, հասարակական կազմակերպությունների տեղեկությունների, առանձին ոլորտների հետ սերտորեն առնչված անհատների հետ գաղտնի հարցազրույցների վրա: Ճիշտ նույն աղբյուրներից են օգտվում աշխարհի բոլոր օմբուդսմենները, և ճիշտ նույն ինդուկցիոն մեթոդով են մասնավոր դեպքերից դուրս բերում համընդհանուր խնդիրներ:

Նորից հայտարարում ենք, որ առանձին պաշտոնյաների մոլորեցնող ու դեմագոգիկ պաշտոնական հակադարձումները, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում իմ դեմ պատվիրված գռեհիկ հարձակումները չեն փոխելու այն ցավալի ճշմարտությունը, որ մենք հրապարակում ենք յուրաքանչյուր ոլորտի մասին: Փոխվելու է այդ ոլորտի վիճակը, եթե ոլորտը ղեկավարում է լայնախոհ և բանիմաց առաջնորդ: Այլապես, հուսանք, փոխվելու են մարդիկ, որոնք ոչ միայն դեռևս արդյունավետ չեն կարողացել լուծել իրենց ոլորտում առկա խնդիրները, այլև ի վիճակի չեն քննադատությունը ընկալել ողջամտորեն և բարելավել իրենց աշխատանքը:

Եվ վերջում, իրենց ոլորտներում կոռուպցիոն և ապօրինի դրսևորումների մասին այդքան անտեղյակ պաշտոնյաներին հուսանք շուտով կօգնեն Հայաստանի Ոստիկանության և ԱԱԾ օպերատիվ-հետախուզական ու քննչական ծառայությունները: Զուգահեռաբար այդ պաշտոնյաները մեր կողմից բարձրացված խնդիրների մասին բազմաթիվ տեղեկություններ կարող են ստանալ իրենց ոլորտների հետ թեկուզ հպանցիկ ծանոթություն ունեցած գրեթե յուրաքանչյուր քաղաքացուց, եթե այդ քաղաքացիները իրենց էլ վստահեն և չվախենան այդ պաշտոնյաների վրեժխնդրությունից:

Հարգանքով, համբերությամբ, բոլոր հարձակումներին դիմագրավելու պատրաստակամությամբ՝

Կարեն Անդրեասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Հ.Գ. Զեկույցների հրապարակման առումով մենք դեռ միայն կես ճանապարհին ենք և մինչև ապրիլի 29-ը ես այլևս չեմ արձագանքի այս թեմայով պետական մարմինների պաշտոնական և պատվիրված հարձակումներին: Այս օրերին զեկույցն ամբողջությամբ կներկայացվի ՀՀ Ազգային ժողով, որտեղ ըստ օրենքի այն պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում: Կլինի նաև մամլո ասուլիս, որի ընթացքում բոլոր հարցադրումներին կտրվեն ավելի մանրմասն և համարժեք պատասխաններ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}