Ա.Աշոտյան. Ես շոումեն չեմ
«Ես շոումեն չեմ, որ ամեն նման դեպքից հետո սուրը ճոճեմ…. ամեն ինչ իրավաչափ պետք է լինի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով վերջին շրջանում մամուլում հաճախակի հայտնվող դպրոցներում բռնության դեպքերին:
Նախարարի խոսքով` խնդիրը եզակի է, բայց գոյություն ունի, սակայն մամուլը չպետք է պրեսինգի ենթարկելով արդյունքի հասնի, իսկ բացի այս` երեխաների իրավունքների պաշտպանությունը չպետք է շոուի վերածվի:
«Մենք պետք է նաև ընդունենք, որ ըստ միջազգային վերջին ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանի դպրոցները աշխարհում ամենաանվտանգներից են ու ամենապահովն են»,- նշեց նախարարը: Մատնանշեց նաև, որ օրական 400 հազար աշակերտ շփվում է 43 հազար ուսուցիչների և 1400 տնօրենների հետ. «Կրկնում եմ, մարդկային նման շփման ժամանակ դժվար է ամեն ինչ բացառել»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա