Կոռուպցիան կրթության ոլորտում. ներկայացվեց դրա դեմ պայքարի նոր ծրագիր
Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014թթ-ի միջոցառումների համալիր ծրագրի վերաբերյալ մինչև ապրիլի 15-ը տեղի կունենան հանրային քննարկումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ծրագրի հիմնական ուղղություններն են` կոռուպցիոն ռիսկերի նվազեցում քոլեջից- բուհ անցման գործընթացում, բուհերի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի մշակում, մարզերի և Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունավետության և թափանցիկության բարձրացում, բուհերում որակի ապահովման ներքին համակարգերի ներդրում, դպրոցների գործունեության թափանցիկության և կառավարման արդյունավետության բարձրացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով և այլն:
Ավելի վաղ կառավարությանը ծրագիրը ներկայացնելիս նախարար Ա.Աշոտյանն ասել էր, որ ուսուցիչները ֆինանսապես կխրախուսվեն: Նախարարը նշեց, որ այդ համակարգն արդեն ներդրված է` ուսուցիչները կարող են ստանալ տարրակարգեր ու ստանալ աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճարներ:
Խոսելով 2010-11թ-ի հակակոռուպցիոն ծրագրի իրագործման մասին ու նաև անդրադառնալով սոցիոլոգիական հարցումների տվյալներին, Ա.Աշոտյանը նշեց, որ հետևողական կայուն, բայց ոչ շատ զգալի նվազում են դրանք արձանագրել.
«Դրական տեղաշարժը ակնհայտ է, բայց ոչ բավարար. անելիք շատ ունենք»,- իր խոսքը եզրափակեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա