Առանց ընդունելության քննությունների` բուհ. Ա.Աշոտյանը դա հավանական է համարում
Կրթական ոլորտը արդեն պատրաստ է ավագ դպրոցներում էլ անցնել կրեդիտային համակարգի: Այս մասին այսօր հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, այս ուղղությամբ պիլոտային ծրագիրը կներդրվի գալիք ուսումնական տարում, որի արդյունքները մշակելուց հետո հնարավոր կլինի շարունակել բոլոր ավագ դպրոցներում: Արդյո՟ք սա կբերի նրան, որ հնարավոր կլինի ավագ դպրոցից առանց ընդունելության քննությունների անցնել բուհ.
«Լավագույն սցենարի դեպքում ենթադրվում է, որ կարելի է մտածել որոշ առարկաների կրեդիտների փոխանցման մասին բուհական համակարգ... Շատ նախնական ու շատ կարելի է մտածել»,- արձագանքեց նախարարը, բայց և չբացառեց, որ տարիների ընթացքում կարող ենք հասնել նաև դրան:
Իսկ այն երեխաները, որոնք 9-ամյա կրթություն ստանալուց հետո չեն ցանկանա կամ նրանց բալերը չեն բավարարի շարունակել ուսումը ավագ դպրոցում, հնարավորություն կստանան շարունակել ուսումը միջին մասնագիտական կրթական ոլորտում: Հնարավոր է նաև` անվճար... սակայն սրան էլ հասնելու համար ժամանակ ու աշխատանք է պետք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա