Կանցկացվի «ԲԼԻՑ Համագործակցություն» կրթական սեմինար
Մարտի 15-16–ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «ԲԼԻՑ Համագործակցություն» կրթական սեմինար, որի շրջանակներում տեղի կունենա կլոր սեղան` «Համագործակցություն. Երեկ, այսօր, վաղը» թեմայով:
Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց «Համագործակցություն» միջազգային երիտասարդական կազմակերպության վարչության անդամ Քսենիա Ֆեդերևան, սեմինարին և թրեյնինգին կներկայացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Կովկասի համագործակցության դրական փորձը, ինչպես նաև «Մենք Համագործակցության ապագան ենք» դասընթացը: Նրա խոսքով, սեմինարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, երիտասարդական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ:
«Մենք չենք ցանկանում լինել հերթական մի կազմակերպությում, որը ուղղորդվում է «վերվներից»: Մեր նպատակը ժողովուրդների միջև բարեկամության, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդների միջև շփումների խթանումն է», - ասաց նա:
Ըստ բանախոսի` թրեյնինգը կազմակերպել են «Համագործակցություն» Միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպության, «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ի, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության Երիտասարդական ծրագրերի իրագործման կենտրոնի և «Ռոսսոտրուդնիչեստվո» հայաստանյան ներկայացուցչության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա