Մինչև ապրիլի 7-ը հատուկ սակագին Իրան զանգահարելու համար
Այսօրվանից մինչև ապրիլի 7-ը Orange-ն առաջարկում է իր բոլոր կանխավճարային բաժանորդներին զանգեր կատարել դեպի Իրան հատուկ 70 դրամ/րոպե սակագնով, սովորական 90 դրամ/րոպե սակագնի փոխարեն: Կարճ հաղորդագրության համար կշարունակի գործել 20 դրամ սակագինը: Հատուկ սակագինը չի գործի ռոմինգում գտվելու ժամանակ:
Ընկերությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում սահմանափակված կլինի Արտերկիր 3 փաթեթի գործողությունն Իրանի համար, ինչը նշանակում է, որ ինչպես կանխավճարային, այնպես էլ ամսական բաժանորդագրությունների բաժանորդները կկարողանան ձեռք բերել րոպեների փաթեթներ Արտերկիր 3 տարբերակում ներառված բոլոր երկրների համար, բացառությամբ Իրանի: Ժամանակավորապես կապաակտիվանա նաև Orange Բիզնես ծառայության համար ստեղծված «Սիրելի միջազգային գոտի» տարբերակը Իրանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան