Չուքասզյան. Քաղաքական պտուղը պահանջում է` փոխեք տատմորը
Այս հարթակն այլևս իրավունք չունի սխալվելու: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը:
«Քաղաքական պտուղը պահանջում է` փոխեք տատմորը, տատմորը փոխեք ու մեկ էլ ծննդատունը տեղափոխեք Ազատության հրապարակ, ոչ թե ԿԸՀ, ՍԴ»,-ասաց Չուքասզյանը` ավելացնելով, որ նոր ստեղծվելիք մարմիններին պետք է հանձնարարվի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես Հայաստանի նախագահ իրականացնի նոր որակի դատական, օրենսդիր, գործադիր մարմինների լեգիտիմացման գործընթացը:
Նա հիշեցրեց, որ Ազատության հրապարակում է ծնվել արցախյան շարժումը:
«Կա քաղաքական հղիության ժամանակ ու կա քաղաքական ծնունդի ժամանակ»,-ասաց Չուքասզյանը` կոչ անելով պատրաստվել այդ ծնունդին: